Սնեքինգը հատուկ ճանաչում է ձեռք բերում ողջ աշխարհում։ Ի՞նչ է սնեքինգը: Սա ոչ միայն նախաճաշի(սնեքեր) համար նախատեսված ապրանքների կատեգորիա է, այլ սննդի ընտրության որոշակի մոտեցում է, որը համատեղում է համեղ, հավասարակշռված սնվելու ցանկությունը և ուտելու հաճույքը զգալու ցանկությունը:1
Գիտակցված սնվել․ նշանակում է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ և ինչպես եք ուտում: Սա գիտակցված ընտրություն է, թե ինչ եք ուզում ուտել, ինչու եք ուտում այն, և ինչպես եք Ձեզ զգում այդ ընթացքում:
Գիտակցված ուտելու առավելությունները
Ուշադրության կենտրոնացումը օգնում է սննդից առավելագույն հաճույք ստանալ։
Գ իտակցված սնվելու փորձը հնարավոր է կիրառել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և ցանկացած մեկի կողմից: Հաջորդ անգամ, երբ որոշեք նախաժաշել, ստուգեք ինքներդ Ձեզ և երեք հարց տվեք Ձեզ։
Ինչո՞ւ եմ ուզում նախաճաշել:
Ինչո՞ւ եմ ուզում նախաճաշել:
- Դուք նախաճաշում եք, քանի որ էներգիայի կարիք ունեք, թե՞ սոված եք:
- Արդյո՞ք նախաճաշը օրվա ընթքացքում ընդմիջման պատճառ է:
- Արդյո՞ք նախաճաշելու որոշումը Ձերն էր, թե՞ Դուք արձագանքեցիք ընկերների հրավերին:
- Ցանկանու՞մ եք երես տալ ինքներդ Ձեզ:
Այն հարցին պատասխանելը, թե ինչու եք ուզում նախաճաշել, կօգնի Ձեզ ընտրել, թե ինչ ուտել՝ այս պահին Ձեր կարիքները բավարարելու համար:
Ի՞նչ եմ ուզում ուտել:
Ի՞նչ եմ ուզում ուտել:
- Քաղցր, թե՞ աղի։
- Փափուկ, թե՞ խրթխրթան:
- Տաք, թե՞ սառը։
Երբ որոշեք, թե ինչ եք ուզում ուտել, բաժանեք Ձեր կերակուրը բաժինների և փորձեք չշեղվել՝ յուրաքանչյուր կտորից առավելագույն հաճույք ստանալու համար: Կերեք դանդաղ, պարբերաբար դադար տվեք, որպեսզի ժամանակին զգաք որ կուշտ եք։
Ինչպե՞ս կարող եմ առավելագույն հաճույք ստանալ սննդից:
Ինչպե՞ս կարող եմ առավելագույն հաճույք ստանալ սննդից:
Օգտագործեք Ձեր բոլոր զգայարանները: Կենտրոնացեք ձեր սննդի հոտի, համի, հյուսվածքի, ձևի և գույնի վրա, որպեսզի լիարժեք վայելեք յուրաքանչյուր կտորը: Եվ մի մոռացեք պարբերաբար հարցնել ինքներդ ձեզ՝ թե արդյո՞ք դա Ձեզ դուր է գալիս, թե՞ արդեն կշտացել եք։
Գիտականորեն ապացուցված է, որ գիտակցված ուտելը հանգեցնում է.
- Սննդի նկատմամբ դրական վերաբերմունքի՝ սննդի գիտակցված և մտածված ընտրության միջոցով2
- Կյանքից ավելի մեծ բավարարվածության՝ շնորհիվ այն բանի, որ Դուք մարզվում եք բոլոր զգայարաններից ազդանշաններ ստանալու համար3
- Ավելի հավասարակշռված սնվելուն և շատակերության ավելի քիչ հավանականության՝ քաղցի ազդանշանների և հագեցվածության զգացողության նկատմամբ ուշադրության շնորհիվ:4
ՄԱՐԴԿԱՆՑ ՈԳԵՇՆՉՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ՍՆԵՔԻՆԳ ՈՒՆԵՆԱԼ
Mondelēz International ընկերությունը պարտավորվում է օգնել սպառողներին ավելի շատ հաճույք ստանալ իրենց սիրելի ուտելիքներից:
Մենք խորհրդակցեցինք սննդի և վարքագծային հոգեբանության մասնագետների հետ՝ մշակելու և վավերացնելու մեր «Ողջամիտ չափաբաժին» ծրագիրը:
ՏԵՂԵԿԱՑԵՔ ՍՆՆԴԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԽԵԼԱՑԻ ՍՊԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ5
Տեղեկատվություն գիտակցված սնվելու մասին
Դիտեք բժիշկ Սյուզան Ալբերսի գիտակցված ուտելու մասին խորհուրդները